Տեր Աստված Ամենակարող, Արարիչ եւ Մարդասեր, օգնության հասիր աշխարհին ու մարդկությանը, ավելի լույս տուր մարդկանց մտքերին եւ խաղաղություն՝ նրանց հոգիներին...
Այսօր տեղի ունեցավ այն, ինչի մասին մենք զգուշացնում էինք երկար տարիներ. Իրանի, Իսրայելի, ԱՄՆ-ի և Արևմուտքի բախումն իր ազդեցությունն ունեցավ Հայաստանի և Կասպից ծովի ավազանի վրա։
Հարավից՝ Պարսից ծոցի շրջանում ամերիկյան շրջափակման պայմաններում, Իրանն սկսել է Կասպից ծովն օգտագործել որպես արտաքին աշխարհի հետ կապող այլընտրանքային հյուսիսային ճանապարհ՝ այդ թվում նաև որպես պարենամթերքի ներմուծման ուղի...